ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռոբերտ Քոչարյանը քինախնդիր է

Ռոբերտ Քոչարյանը քինախնդիր է
13.01.2014 | 16:07

Ռոբերտ Քոչարյանը տարին ավարտեց և նորը սկսեց հարցազրույցներով: Այս անգամ էլ նա կենտրոնացել է վարչապետի վրա` նրան համարելով «անհույս»: «Ռոբերտ Քոչարյանը քինախնդիր է բնավորությամբ և չի ներում մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ արտահայտվում են իր պաշտոնավարման շրջանի մասին: Մանավանդ որ դա անում է մի մարդ, ով իր պաշտոնավարման տարիներին երկար տարիներ եղել է ԿԲ նախագահ է »,- irates.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` հավելելով, որ Տիգրան Սարգսյանի ասուլիսից հետո Քոչարյանի մեջ կարող էր առաջանալ «նեղացվածության բարդույթը»: Անցնելով հարցազրույցների քաղաքական ենթատեքստերին, Սուրենյանցը նշեց, որ Քոչարյանն այս փուլում մտել է «բարդ խաղի մեջ» և «պարտադրված է» եղել այս հարցազրույցները տալ: «Զգալով, որ իշխանական նոր կոնֆիգուրացիայի մեջ ինքը կորցնում է իր ազդեցությունը, որոշել է դիմել հարձակման տակտիկայի: Քոչարյանը գնում է վաբանկ, որ համախմբի իր թիմը և փորձի պահպանել իշխանության մեջ իր ազդեցությունը: Բայց այս հարցազրույցները կարող են տրամագծորեն հակառակ հետևանք ունենալ»:

Քաղաքականություն վերադառնալու հնարավորությունն էլ, ըստ քաղաքագետի, բացառված է: «Քոչարյանն այս հարցազրույցներից հետո իր «կլասը» գցեց: Նա համարձակություն չունեցավ բանավեճի մեջ մտնել երկրի ղեկավարի հետ, այլ բանավիճեց վարչապետի հետ: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, շուտով Քոչարյանը բանավեճի մեջ կմտնի առանձին նախարարների հետ: Քոչարյանը հարկադրված է տալիս իր հարցազրույցը, որպեսզի վերջնականապես իր ազդեցությունը չկորցնի»:
Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ, Քոչարյանն այն մարդը չէ, որ պետք է խոսի գազային գործարքի մասին, քանի որ հենց նրա օրոք հայ-ռուսական «վասալային» հարաբերությունների հիմքը դրվեց: «Իհարկե, այդ համաձայնագրերը խայտառակություն են և վտանգում են մեր անկախությունը, բայց դրա մասին կարող են խոսել այն մարդիկ, որոնց պաշտոնավարման տարիներին հայ-ռուսական հարաբերությունները բնականոն են եղել: Դրա մասին առավել ևս չի կարող խոսել Քոչարյանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ